Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Կարեն Կարապետյանը լռում է

Կարեն Կարապետյանը լռում է
08.09.2016 | 10:30

Երևանի նախկին քաղաքապետ, գործարար Կարեն Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել իր հավանական նշանակումը ՀՀ վարչապետ: Նա 2010-2011-ին եղել է Երևանի քաղաքապետ, այնուհետև դարձել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի առաջին փոխնախագահ։ Այսօր կկայանա ՀՀԿ գործադիր մարմնի, ապա՝ խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է վարչապետի փոփոխության հարցը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Ազատությանն» ասել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարցը լիարժեք չի քննարկվել:

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ